Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից փոխվարչապետ նշանակելու մասին առաջարկ դեռ չի ստացել։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեցին նախագահի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 15-ի հրամանագրով՝ Արշակ Կարապետյանը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից։
Մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ու նշանակվել Պաշտպանության նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»: