Դավիթ Համբարձումյանը բանավեճի է հրավիրում իշխանության ներկայացուցիչներին

Մասիսում քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը գրում է․

««Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ /ցանկալի է՝ իշխանական/,

«Դավիթ Համբարձումյան» դաշինքն առաջարկում է բանավեճ կազմակերպել Մասիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուների միջև, ընդ որում կարող եք.

1.հարցերը/ թեմաները/ նախօրոք համաձայնեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հետ,

2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է բանավեճի գալ իրենց ցուցակի բոլոր անդամներով, իսկ «Դավիթ Համբարձումյան» դաշինքից միայն համայնքի ղեկավարի թեկնածու՝ Դավիթ Համբարձումյանը:

Հ.Գ. «Դավիթ Համբարձումյան» դաշինքի միակ պայմանն է, որ բանավեճը տեղի ունենա ուղիղ հեռարձակմամբ…»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել