Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ,
Արաբկիր վարչական շրջանի հողի հարկի, գույքահարկի, աղբահանության, ավտոտնակների, փոխադրամիջոցների հարկերի վճարները այսուհետ կարող եք կատարել նաև ՀայՓոստի երևանյան բաժանմունքներում և առցանց՝ գույքահարկի միասնական համակարգի միջոցով: 📱pay.e-community.am
Տույժերից խուսափելու համար անհրաժեշտ է անշարժ գույքի և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա վճարումները կատարել մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին
☎️ Անշարժ գույքի հարկ, հողի հարկ (ֆիզիկական անձիք) 011518219 , 113 սենյակ ☎️Անշարժ գույքի հարկ, հողի հարկ (իրավաբանական անձիք) 011518163 ☎️Փոխադրամիջոցի գույքահարկ– 011518154, 111 սենյակ
☎️Հողի վարձակալություն- 011518212, 103 սենյակ
☎️Կազմակերպություններ- 011518163 , 113 սենյակ
☎️ Ոչ սեփական ավտոտնակներ, աղբահանություն- 011518153, 105 սենյակ Վճարումները կարող եք կատարել նաև ստորև ներկայացված հաշվեհամարներով»,-նշված է հայտարարության մեջ: