Մեր կապանցիներն արժանապատիվ, գիտակից ժողովուրդ են, սա արդարության հաղթանակն էր, ընտրություններից հետո հայտարարեց «Շանթ» դաշինքի քաղաքապետի թեկնածու գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Դուք տեսաք, թե ինչ անարդարություն էր տիրում մեր նկատմամբ, բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մենք Հայաստանի ներսում թշնամիներ չունենք, մեր թշնամիները գտնվում են սահմանից այն կողմ։ Շատ եմ կարևորում վստահ, ջախջախիչ հաղթանակը․ մենք մեր թշնամիներին ապացուցեցինք, որ Կապանում կա համախմբվածություն և միասնություն, մեր թշնամիներին ցույց տվեցինք, որ մեզ հետ պետք չէ խաղալ, չի կարելի ոտնձգել մեր նկատմամբ:
Կապանցիները չընկրկեցին, չտրվեցին ճնշումներին, և այս հաղթանակը վերականգնեց արդարությունը, ինչը պարտավորեցնում է լծվել անվտանգային խնդիրների լուծմանը և շենացնել Կապանը»,-նշեց նա։
Փարսյանն ընդգծեց, որ տարիների ընթացքում չեն չարաշահի ժողովրդի վստահությունը։