Նոր տվյալներ Կապանից․ Փարսյանը թվեր է հայտնում

Կապանի ՏԻՄ ընտրություններում, նախնական արդյունքներով, առաջատար է «Շանթ» դաշինքը։ Ցուցակը գլխավորում է ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Փարսյանը սոցցանցի իր էջում պարբերաբար հրապարակում է նախնական արդյունքները։ Այս պահի դրությամբ «Շանթ» դաշինքը ստացել է 2223 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1061 ձայն:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Հիշեցնենք՝ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայացան Ստեփանավան, Իջևան, Կապան խոշորացվող համայնքներում և մի շարք գյուղական բնակավայրերում: Արզնի և Լերմոնտովո համայնքներում էլ անցկացվում էին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները:

Կապանում «Շանթ Դաշինք»-ի թեկնածուն գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանն է, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ Դավիթ Դանիելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել