ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 20:00-ի դրությամբ, ըստ որի՝ ընտրելու իրավունք ունեցող 80798 ընտրողներից 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 38 295-ը կամ 47.40 տոկոսը:
Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից ժամը 20։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող, կամ ընտրողների` 63.48 տոկոսը:
Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ 37.43 տոկոսը:
Ստեփանավանում 13 333 ընտրողից 5107 ընտրող է մասնակցել, կամ 38.30 տոկոսը:
Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 196-ն են մասնակցել, կամ 28.87 տոկոսը:
Արզնի համայնքում 2052 ընտրողից 521-ը կամ 25.39 տոկոսը: