Կապանում նախնական արդյունքներով առաջատար է Գևորգ Փարսյանը

«Շանթ դաշինք» կուսակցությունը հայտնում է, որ Կապանում դեռ շարունակվում է քվեարկության արդյունքների հաշվարկը։

«Նախնական արդյունքները՝

«Շանթ Դաշինք»՝ 1135,

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 468»։

Հիշեցնենք՝ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայացան Ստեփանավան, Իջևան, Կապան խոշորացվող համայնքներում և մի շարք գյուղական բնակավայրերում: Արզնի և Լերմոնտովո համայնքներում էլ անցկացվում էին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները:

Կապանում «Շանթ Դաշինք»-ի թեկնածուն գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանն է, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ Դավիթ Դանիելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել