2021-ի արդյունքներով՝ միգրացիայի հաշվեկշիռը հաստատ 103 հազարից փոքր է լինելու․ Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՐՏԱԳԱՂԹԻ ՄԱՍԻՆ

Մի քանի փաստ՝ վերջին 10 տարվա վիճակագրությունից

Վիճակագրական կոմիտեն պարբերաբար ներկայացնում է ՀՀ սահմանային անցակետերով մուտքերի ու ելքերի վիճակագրությունը։ Այդ թվում՝ ՀՀ փաստաթղթերով անձանց կողմից իրականացված սահմանահատումները՝ առանձին։

– Վերջին 10 տարիներին Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 351 հազարով ավելի շատ է եղել ժամանողների թվից։

– 2011-2017 թվականներին հաշվեկշիռը եղել է բացասական՝ -383 հազար, 2018-2020 թվականներին՝ դրական՝ 31.7 հազար։

– 2011-2017թթ. Հայաստանից անվերադարձ մեկնել է տարեկան միջինը 48 հազար մարդ։

– 2018-2019 թվականներին բացասական հաշվեկռիռը կտրուկ նվազել է։ Իսկ 2020 թվականին առաջին անգամ Հայաստան եկածների թիվը 42.8 հազարով ավելին է եղել, քան մեկնածներինը, ինչը հիմնականում պայմանավորված է կորոնավիրուսային սահմանափակումներով (մարդիկ չէին կարողանում մեկնել Հայաստանից)։

– Այս տարվա հունվար սեպտեմբերին երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 103 հազարով ավելին է եղել, քան ժամանածներինը, ինչի պատճառով ընդդիմությունը խոսում է արտագաղթի նոր ալիքի մասին։

Իհարկե, հետպատերազմական իրավիճակը սոցիալական եւ այլ խնդիրները կարող են նպաստած լինել մեկնողների թվի աճին, սակայն կա եւս երկու հանգամանք, որի մասին պետք չի մոռանալ, հատկապես, երբ խոսողները ներկայանում են որպես մասնագետ։

1. Այս տարվա միգրացիայի բացասական հաշվեկշռի կտրուկ աճը մասամբ պայմանավորված է նաեւ նախորդ տարվա վիճակով: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք անցյալ տարի չէին կարողացել մեկնել մուտքի ելքի սահմանափակումների պատճառով, մեկնել են այս տարի։

2. ՄԻՇՏ, բոլոր տարիներին հունվար-հուլիս կամ հունվար-սեպտեմբերին բացասական հաշվեկշիռն ավելի մեծ է լինում, քան ամբողջ տարվանը, որովհետեւ նոյեմբեր, դեկտեմբերին մեծ թվով մարդիկ վերադառնում են։ Կարող եք ինքուրույն ստուգել։

Այսինքն՝ 2021-ի արդյունքներով միգրացիայի հաշվեկշիռը հաստատ 103 հազարից փոքր է լինելու»։

May be an image of տեքստ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել