«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնդաիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անկախ այն հանգամանքից, որ «նախկիններ»-ին քարոզչական նյութ սարքած և օրական առնվազն երեք անգամ դա կրկնելու պարտավորություն ստանձնած ներկա իշխանությունները մեծ սիրով ժառանգել են այդ նույն նախկինների կողմից Ջերմուկում ներդրված ֆեոդալական կարգերը և լիարժեքորեն վայելում են ճնշումների, սպառնալիքների, վարչական լծակների ամբողջ հմայքը, մեր հրաշալի, համարձակ Սյուզաննա Ավետիսյանը աննկուն է Ջերմուկում ժողովրդավարության, տարրական մարդկային իրավունքների և արժանապատիվ ապրելու համար պայքարում։
Բնականաբար, այսպիսի «դուխով» քայլեր պիտի ձեռնարկեք ՏԻՄ ընտրություններում ընդդիմության կողմից առաջադրված միակ կին թեկնածուի նկատմամբ, հո սահմանին չէիք բանեցնի՞։
Ցավալի է։ Ամոթ է։
Իսկ Սյուզաննայի համարձակությունն ու աննկուն կամքը հիացմունքի է արժանի։
Այսպիսի նվիրյալների շնորհիվ է Ջերմուկը ճեղքելու ավատատիրական կարգերը և առաջանցիկ տեմպերով զարգացում ապրելու՝ դառնալով Ապրելու․․․