Խորը վշտով տեղեկացնում ենք, որ այսօր կյանքից անժամանակ հեռացել է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
«Գագիկ Վարդանյանի՝ բացառիկ մարդու, արհեստավարժ, հոգատար ու նվիրված ղեկավարի, իր բարի ու իմաստուն խորհուրդներով ուղղորդող գործընկերոջ հիշատակը վառ կմնա աշխատակիցների ու գործընկերների սրտերում:
ՔԶՀՀ ողջ անձնակազմը խորապես սգում է Գագիկ Վարդանյանի անդառնալի կորուստը և ցավակցությունն է հայտնում Վարդանյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին՝ ցանկանալով ուժ և կորով՝ այս ծանր վշտի համար:
Գագիկ Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ին, «Հավերժություն» սգո սրահում (Բագրատունյաց 44\2)»,- նշված է գրառման մեջ։
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Կառուցողական երկխոսության հանձնառության ցանցն իր ցավակցություններն է հայտնում Գագիկ Վարդանյանի ընտանիքին ու հարազատներին։