Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում նռնակի նետման միջադեպի ժամանակ երեք մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է RiaNovosti-ն։
Ադրբեջանական գերատեսչությունը քրեական գործ է հարուցել կատարվածի առնչությամբ:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը դեպքի մասին հայտնել էր․
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։