Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապանի ԲԿ տնօրեն Կարեն Մելքոնյանը նույնպես 44 օր չքնեց իր ամբողջ անձնակազմի և տասնյակ այլ օգնության ժամանած բուժաշխատողների հետ, որպեսզի մեր տասնյակ զինվորներ փրկվեն։
Պատերազմից անմիջապես հետո նա ձեռնամուխ եղավ ԱՄՆ մեր գործընկերների կողմից Հայաստանին նվիրաբերված և առողջապահության նախարարության կողմից Կապանի ԲԿ-ին հանձնված համակարգաչային տոմոգրաֆի տեղադրմանը և գործարկմանը, որը շուտով նաև արդիականացվելու է: Համակարգչային տոմոգրաֆիկ ծառայություն մինչ այդ Կապանում չկար:
Կապանի ԲԿ-ում շուտով նաև կգործարկվի Սյունիքի մարզում միակ մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիկ բաժանմունքը, որը կրկին մինչ այս պահը առկա չէր մարզում և պացիենտները դրա համար ստիպված Երևան էին ուղևորվում: Այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մեր օտարերկրյա գործընկներների հետ մոտ երկու տարի առաջ, երբ համանման բաժանմունք էր բացվում Գյումրիի ԲԿ-ում:
Ճանաչենք մերօրյա հերոսներին։
Հ.Գ. նկարները արված են 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ԲԿ-ում»:

