Անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն․ ՊՆ

Նոյեմբերի 12-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժության նպատակն էր հակահարձակողական մարտի կազմակերպման և վարման` հրամանատարական կազմի ունակությունների կատարելագործումը։

Պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը զորավարժության ընթացքում իրականացվել է նախապես հաշվարկված նշանակետերի տեղակայումների կորդինատներով ներբեռնված էլեկտրոնային պլանշետների կիրառմամբ, ինչն էապես բարձրացրել է թիրախների խոցման արդյունավետությունը։

Էլեկտրոնային պլանշետների միջոցով ուղղորդվել է նաև ականանետների կրակի հիմնական ուղղությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել