Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշայույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

ՔՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելման նպատակով նիստը տեղի կունենա դռնփակ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցել բողոքարկման փուլին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել