Ոստիկանության պարզաբանումը՝ «Տաթևի կաթվածահար եղած ճանապարհի» մասին

Ոստիկանությունից հայտնում են, որ լրատվական կայքերից մեկում «Տաթևի ճանապարհը կաթվածահար է» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Ըստ տարածված տեղեկատվության՝ «ճանապարհին մի փոքր ձյուն է տեղացել, այն կաթվածահար է եղել, ավտոշարասյան ծայրը չի երևում»։ Նշենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված ճանապարհն (Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը) անցանելի է և այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է համապատասխան ծառայություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել