Երևանի պետական համալսարանից հայտնում են․
«Սիրելի՛ համալսարանականներ,
նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա
Իհարկե, ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար։
Համալսարան այցելելիս եկեք չմոռանանք պահպանել հակահամաճարակային կանոնները՝
կրել դիմակ,
պահպանել սոցիալական հեռավորություն,
հետևել ձեռքերի հիգիենային»:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Իրավաբան․net-ին հայտնեցին, որ մյուս բուհերի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ։