Հրազդան քաղաքում տուն է այրվել․ ԱԻՆ

Նոյեմբերի 9-ին, ժամը 17։39-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում այրվում է տուն:

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 21:08-ին: Մասամբ այրվել են շինության (81 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ և 200 հակ պահեստավորած անասնակեր, տուժածներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել