«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եռաբլուրը մեր հաղթանակի խորհրդանիշն է, նոյեմբերի 9-ը՝ մեր պարտության։ Հետևաբար Եռաբլուրն ու նոյեմբերի 9-ը անհամատեղելի են և վստահաբար Եռաբլուրի տղերքը մեզ չեն ների, մինչև խելքներս գլուխներս չհավաքենք և դուրս չգանք ռուս-թուքական այս փակ շրջանից՝ դառնալով քաղաքակիրթ աշխարհի մաս, կերտելով իրապես ինքնիշխան և առաջադեմ Հայաստան»։