Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես՝ Արփի Վանոյի Սիրադեղյանս, եւ իմ ընտանիքը համաձայն չենք, որ մեր հայրը հուղարկավորվի թոխմախի գերեզմանատանը։
Վանոն պետության հիմնադիրներից է և որպես նշանավոր գրող, պետական եւ քաղաքական գործիչ ունի պատմական լիիրավ իրավունք հանգիստ հանգչելու Կոմիտասի անվան Պանթեոնում։
Սակայն իշխանավորները դա ճիշտ չեն համարում, քանի որ էությամբ ստրուկ են, ձևով դավաճան, տեսակով մանրապճեղ։
Եվ եթե օրվա գյադաները իրենց ղեկապետի գլխավորությամբ Վանոյի դեմ կռիվ են տալիս Վանոյի վախճանից հետո` ուրեմն հայրս կհուղարկավորվի մեր ընտանեկան գերեզմանատանը` ոչ ուրիշ տեղ։
Վանոն եղել է կա ու լինելու է` իր գրով ու գործով։
Դուք արդեն պատմության աղբանոցում եք»։