Իրավաբան, Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս ամենից հետո նորից պետք է մեր հավաքական գիտակցության մեջ դաջենք, որ Արցախյան հարցի հայանպաստ լուծումը բարդ է, բայց շատ հստակ։
Այն է՝ մեզնից յուրաքանչյուրն իր գործը պետք է անսխալ կատարի իր տեղում և ժամանակին։
– Հայ զինվորն ու սպան հողի վրա, օդում և միգուցե՝ ջրում, պետք է ապացուցեն, որ հակամարտությունը զինված լուծում չունի, իսկ եթե ունի, ապա միայն՝ ի օգուտ հայկական կողմի։
– Հայ դիվանագետը միջազգային հարաբերություններում պետք է խլացնի թուրք֊ադրբեջանական դիվանագիտության ձայնը և շատացնի հայկական պետականության և հայ ազգի բարեկամների քանակը։
– Հայ իրավաբանը պետք է ապացուցի, որ Արցախի հայ ժողովուրդը իր ֆիզիկական գոյությունը և մյուս բնական իրավունքները կարող է ապահովել միայն անկախության կամ ՀՀ կազմում ներգրավվելու կարգավիճակով, և որ Արդբեջանը երբեք Արցախի տարածքի նկատմամբ տիտոս չի ունեցել, այլ միայն շարունակաբար խախտել է միջագային իրավունքը (ագրեսի, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ցեղասպանություն և այլն)։
– Հայ ուսուցիչը, արվեստի և մշակույթի գործիչը փնտրի, բացահայտի ու կատարելագործի հայ մարդու վառ հոգիները՝ պատրաստելով նրանց քաղաքակրթական առաքելության։
– Հայ տնտեսագետը, ֆինանսիստն ու գործարարը ապահովի հայ ուսուցչի, բանակի, իրավաբանի, դիվանագետի, արվեստի և մշակույթի գործչի խնդիրների իրաականացման նյութական բազան։
– Հայ գիտնականը զինի բանակը, դիվանագիտությունը, իրավագիտությունը, տնտեսությունը, դպրոցը, արվեստն ու մշակույթը։
– Հայ քաղաքական գործիչը, եթե իր մեջ ուժ կգտնի, թող կազմակերպի այս ամենը, թե չի ուզում այդ ուժը գտնի, առնվազն թող չխանգարի …»։