Ադրբեջանական սադրանքները դեռ բազմաթիվ այլ դրսևորումներ են ունենալու․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին մեկ ամսվա ընթացքում 2-րդ քաղաքացիական զոհն ունենք Արցախում՝ այս անգամ Շուշիի հարակից հատվածում։

Այսօր գրանցված միջադեպի արդյունքում, բացի մեկ զոհից նաև 3 քաղաքացիական անձ վիրավորվել է։

Ակնհայտ է, որ ադրբեջանական սադրանքները դեռ բազմաթիվ այլ դրսևորումներ են ունենալու և պետք է ոչ միայն դրան պատրաստ լինել, այլ հնարավոր բոլոր մեթոդներով այն կանխել նախնական փուլում։

Պատերազմից հետո ծանր իրադրության մեջ ենք հայտնվել, սակայն լուծումներ, իրավիճակը մեղմելու ճանապարհներ կան։

Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունը անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու որևէ մտադրություն չունի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել