Դավիթ Դանիելյանն ընդունում է Հանրային հեռուստաընկերությունում նախընտրական բանավեճին մասնակցելու հրավերը․ ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են․

«Ի պատասխան Պետրոս Ղազարյանի կողմից քիչ առաջ կատարված ֆեյսբուքյան հայտարարության՝ ՔՊ Կապանի նախընտրական շտաբը հայտարարում է.

Կապան համայնքի ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորող թեկնածու Դավիթ Դանիելյանն ընդունում է Հանրային հեռուստաընկերությունում նախընտրական բանավեճին մասնակցելու հրավերը, Գևորգ Փարսյանին հարմար ցանկացած օր և ժամին»։

Նշենք, որ հաղորդավարը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կապան համայնքի ընտրություններում առաջադրված թեկնածուներին հրավիրում է բանավեճի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել