Նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն այս պահին չկա․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկության եթերում հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա։

Վարչապետն անդրադարձել է նաև հարցին՝ կարող ենք արձանագրել, որ միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված է․ «Գիտեք, այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Պետք է արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնությունը երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել»,- ասել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել