Տիգրան Արզաքանցյանը հայտնել է, թե ինչու է մտել քաղաքականություն

«Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչու է որոշել զբաղվել քաղաքականությամբ։

«Այսօր երրոդ անգամ արդեն երիտասարդները ինձ հարցնում են՝ ինչի համար եմ մտել քաղաքականություն։ Ես այդ հարցի պատասխանը տվեցի, որ 44-օրյա պատերազմը շատ բան ցույց տվեց, որ մեր երկրին պաշտպանել է պետք։ Ես ուզում եմ համախմբել հայրենասեր հայերին, որ կարողանանք իրար հետ պաշտպանել մեր երկիրը, կառուցենք հզոր Հայաստան։

Մեր կորցրած սահմանները, թե՛ Սևրի պայմանագիրը, թե Ղարաբաղի կորցրած տարածքները  ինչ գնով էլ լինի, հետ բերենք, որ զգանք, որ մենք մեր երկիրը կաորղ ենք պաշտպանել, ոչ թե թուրքն իրեն հերոս զգա այսօր։ Իրենք հերոս երբեք չեն եղել, իրենք վարձկաններով պատերազմ են մտել, տարբեր երկրներին խնդրել են իրենց կեղտոտ գումարներով զենք-զինամթերք են բերել, հարձակվել են մեր Ղարաբաղի վրա, այսօր իրենք իրենց հերոս են կոչում։

Հենց դրա համար էլ մտել եմ քաղաքականություն, որ ունենանք հզոր հայրենիք, իրար հետ միասին պայքարենք թշնամիների դեմ։ Ամեն ինչի մեջ մեր երկիրը պետք է դառնա ամենալավը, հենց դրա համար էլ ուզում եմ իմ ունակությունները, կյանքի փորձը օգտագործել մեր երկրի համար»,- տարածած տեսանյութում ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել