Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը հայտնում է․
«Այսօր ժամը 11:00-ից «Հիլլս» սպորտային համալիրում (Մոլդովական փողոց 27/1) Պատվաստումների օր է ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:
Այս պահին պատվաստվել է 110 քաղաքացի:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները համակարգում են հերթը, տեղեկատվություն և պաշտպանիչ միջոցներ տրամադրում մարդկանց, հետևում պատվաստվածների ինքնազգացողությանը»: