Նոյեմբերի 7-ին, ժամը 00:55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի տներից մեկում։
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմինտերնի փողոցի 2-րդ շարքի տներից մեկի մոտակայքում գտնվող 2 ավտոտնակների տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:23-ին, մարվել՝ 02:30-ին: Այրվել են երկու ավտոտնակների (մոտ 75 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։