Հայաստանի առջև կոնկրետ խնդիր է դրվելու անդամակցել Ռուսաստան-Բելոռուս միութենական պետությանը․ Նորայր Նորիկյան

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինքնախաբեությամբ չզբաղվենք և մեր հասարակությանն էլ արխայնության գիրկը չթողնենք․ Ինչ-որ փուլում Հայաստանի առջև կոնկրետ խնդիր է դրվելու անդամակցել Ռուսաստան-Բելոռուս միութենական պետությանը, և Հայաստանը կանգնելու է կոնկրետ որոշում կայացնելու խնդրի առաջ։

Այս հարցի վերաբերյալ իշխանության ու խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև մնացած բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումը լակմուսի թուղթ է՝ հասկանալու համար, թե ինչպիսին է նրանցից յուրաքանչյուրի վերաբերմունքը Հայաստանի ինքնիշխանության, պետականության ու անկախության գափափարաբանության նկատմամբ։

Միջազգային հարաբերություններում ինձ համար շատ կարևոր ու առանցքային է երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև ազնիվ, փոխշահավետ ու իրավահավասար բարեկամության հաստատումը, սակայն Հայաստանի քաղաքական ինքնիշխանության որևէ ստորադասում ու զիջում չի կարող ընդունելի լինել․․․

Հայաստանի անկախության ու պետականության գաղափարն ինձ համար անքննարկելի արժեք է»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել