ՄԻՊ Արմեն Թաթոյանի կոշտ արձագանքը՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարություններին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 3-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին՝ նշելով, որ նա ԱԽ քարտուղարը գերազանցել է իր լիազորությունները։

«Ընդհանրապես ով է նրան իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից։ Քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում, և դա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ես պաշտոնապես դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում», – նշեց Արման Թաթոյանը։

Նա նաև հավելեց, որ Արմեն Գրիգորյանի արված հայտարարությունները ցույց տվեցին, որ շատ հայրենակիցներ դա թփոթել կամ դիտարկել են որպես Ազգային անվտանգության ծառայության հայտարարություն։

«Ուզում եմ ասել, որ ԱԱԾ-ի հետ չի կարելի շփոթել, ԱԱԾ-ն մեր երկրի  բացառիկ կարևոր հաստատություններից է, այս օրերին կարևորագույն առաքելություն է իրականցնում։ Սահմանապահ զորքերը՝ սկսած գերիների հարցերից, մի շարք այլ հարցերով, սահմանապահ զորքերն էլ ապահովում են երկրի բնակչության պաշտպանությունը։ Եվ այդ մարդու արարքներն ընդհանրապետ անվտանգության հետ կապ չունեն»,-ասաց ՄԻՊ-ը։

Իր խոսքով՝ ինքը չէր անդրադառնա ու ժամանակ չէր հատկացնի ԱԽՔ-ի հայտարարություններին, բայց քանի որ համակարգային խնդիր է տեսնում, որ հետևողական աշխատանք է տարվում ՀՀ ՄԻՊ աշխատանքը բոլոր ուղղություններով վարկաբեկելու՝ մի քանի անդրադարձ կանի։

«Ինչ է ասում այդ պաշտոնատար անձը։ Երկու հիմնական թեզ կա, որ ես՝ ՄԻՊ-ն ընդհանրապես անաչառ չէ, կասկածի տակ է դնում հայտարարությունը, անաչառությունն առհասարակ և քաղաքական հայտարարություններ է անում։

Նախ ընդհանրապես ծիծաղելի է, որովհետև դրանից մեկ, թե երկու օր առաջ Վենետիկի հանձնաժողովը երբևէ ամենաուժեղ զեկույցն է ընդունում Հայաստանի ՄԻՊ վերաբերյալ, հերիք չի ամրագրում է A կարգավիճակը նորից և ասում է՝ ՀՀ ՄԻՊ-ն առանցքային դերակատար է երկրում՝ մարդու իրավունքների ժողովրդավար զարգացման համար։

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, երբ այցեր էինք իրականացնում և անձամբ կապի մեջի էի այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր այդ ժամանակվա շարժմանն էին մասնակցում, նրանց հետ կապի մեջ էի։ Նրանք ինձ նամակագրությամբ բերման ենթարկվածների անուններ էին ուղարկում, որպեսզի արագ գնանք, այցելենք, Էդ ժամանակ ես անաչա՞ռ էի, հա՞, հիմա դադարել եմ անաչառ լինե՞լ։ Երբ Արմեն Գրիգորյանին ձերբակալել էին, գիշերը ժամը 3-ի կողմերն էր, ես այցելեցի ձերբակալվածների պահման վայր, իմ աշխատակազմի, գործընկերոջ հետ միասին։ ՁՊՎ-ի պետն ասաց, որ Գրիգորյանը քնած է, սպասենք, որ արթնանա, ես էլ, որ ժամանակ չկորցնենք, իրադարձությունները րոպե-րոպե էին զարգանում, ես գնացի մի շարք այլ անձանց այցելեցի․ ինչպես հասարակ քաղաքացիների այցելեցի, թեև սխալ է ասել հասարակ քաղաքացի, բոլոր քաղաքացիներն են հավասար, ոմանք էլ պաշտոնյաներից շատ բարձր, բայց, ամեն դեպքում ես գնացի նաև մյուս մարդկանց այցելեցի, ովքեր այսօր բարձրաստիճան պաշտոնատար անձիք են։ Մեկին սնունդի հետ կապված հարց կար, մեկին ռադիոյի հետ, տեսակցության հետ կապված։ Այդ բոլոր հարցերը լուծեցինք, եկա, Արմենը Գրիգորյան արդեն արթնացել էր։ Մտա խուց, հանդիպեցի, նամակ եմ գրել Գլխավոր դատախազություն, հատուկ, պահանջել ենք իրավունքների խախտումների ուղղությամբ քննություն իրականացնել, պարզել և այլն։ Դրանից հետո նաև ամենամեծ հանրահավաքների ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և նրա աշխատակազմին անաչառ աշխատանքի համար շնորհակալություններ էին հայտնում․ այդ թվում՝ առաջնորդները, որի համար ես իրենց շնորհակալ եմ»,-ասաց Արման Թաթոյանը։

Նա նաև նշեց, որ հպարտ է իրենց կատարած այդ աշխատանքի համար։ Եվ հիմա ստացվում է, որ երբ այդ ժամանակ իրենց, հատուկ իր համար էր աշխատում՝ շատ անաչառ էր, բայց երբ հիմա իրենք պաշտոնյա են դարձել ու ամեն ինչ փոխվել է՝ վերջ, դադարեց անաչառ լինել։

«Ասում է, թե ես քաղաքական հայտարարություններ եմ անում։ Տո ինչպե՞ս է նա համարձակվում վարկաբեկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը։ Ասում է՝ սահմանային հարցերում քաղաքական է։ Տո ես ինչքա՞ն ասեմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, հերիք չի՞ ձեր վախերը ցուցադրեք… »,- նշեց Թաթոյանը:

ՄԻՊ-ը հայտարարեց, որ սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված չի կարելի դիտարկել։ «Այդքան ասում եմ, որ դա չի կարելի տանել, ռազմաքաղաքական տանիքի տակ մտցնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել