Առուշ Առուշանյանի կողմից գրավ դրված 2 մլն դրամը կփոխանցվի պետական բյուջե

Առուշանյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 29-ին։ Այս մասին հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը։

«Առուշ Առուշանյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Որոշումը կայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ բավարարելով դատախազության ներկայացրած միջնորդությունը:

Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել