Տղերք, հասկացանք, որ քաղաքական պաշտոն եք զբաղեցնում և փորձում եք ամեն ասածի տակից դուրս գալ, բայց տնտեսագիտությունը որպես գիտություն մի սպանեք․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնդաիր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ երկնիշ տնտեսական աճ խոստանալով, նկատի չի ունեցել անվանական թե իրական տնտեսական աճ։ Եվ այս տարի խոստացավ անվանական երկնիշ տնտեսական աճ։ Այս գաղափարին միացավ նաև ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահը։

Տղերք, հասկացանք՝ քաղաքական պաշտոն եք զբաղեցնում և փորձում եք ամեն ասածի տակից դուրս գալ, բայց տնտեսագիտությունը որպես գիտություն մի սպանեք։

Տնտեսական աճը ՀՆԱ-ի աճն է՝ հաշվի առած ՀՆԱ-ի դեֆլյատորը։

Սա տնտեսագիտական աքսիոմ է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել