Չգիտեմ՝ միտումնավոր, թե՝ ոչ, բայց լավ շփոթվեց նախագահը․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արմեն Սարգսյանը հարցազրույաց է տվել ռուսական հեռուստաընկերություններից մեկին։

Մի կողմ թողնենք այն, որ մտքերի մեծ մասը լսելիս տպավորություն ունեի, թե ինձ եմ կարդում ֆեյսբուքում՝ ժողովրդավարություն, մարդկային ռեսուրսի գնահատում, նորագույն տեխնոլոգիաներին առաջնահերթություն, կրթություն ու առողջապահություն, կառավարման մեջ սփյուռքի մասնագիտական նրուժի ներգրավմանը խոչընդոտող օրենքների փոփոխություն, նոր Սահմանադրություն և այլն, դրանք մի կողմ, ինձ շատ դուր եկավ նրա պատասխանը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հարցին.

(մոտավոր թարգմանությունը)

-Դե, Ռուսաստանը մեր դարավոր բարեկամն է։ Հայտնի է, որ Հայաստանը երկու-երեք հարյուր տարի մասնատված է եղել Ռուական կայսրության և Օսմանյան կայսրության միջև, ու մենք մի կողմից գիտենք, թե ինչ եղավ Թուրքիայի տարածքում ապրող հայերի հետ, և մյուս կողից ծանոթ ենք Ռուսաստանի ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ապրող հայերի ճկատագրին, մասնավորապես Մոսկվայի։

Չգիտեմ՝ միտումնավոր, թե՝ ոչ, բայց լավ շփոթվեց նախագահը…»

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել