«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը, մեջբերելով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքերը, հայտնում է, որ Մ-2-ը շրջանցող Հ-46, Տաթև-Աղվանի ավտոճանապարհի հիմնանորոգումը գրեթե ավարտվել է։
«Որպեսզի մեծ բեռնատարներն առանց դժվարության ու առանց շրջադարձերի երթևեկեն, զուգահեռ մեկ այլ ճանապարհ է կառուցվում՝ Տաթև-Լծենը: 19 կմ հատվածում երկու ընկերություն երկու ծայրերից աշխատում են, որ ճանապարհի գոնե գրունտային մասն այս տարի պատրաստի լինի, ասֆալտն էլ մնա 2022-ին»,- ասված է հայտարարության մեջ: