Առաջիկայում պոլիկլինիկաներում COVID-19-ի դեմ պատվաստումների թղթաբանությունը բացառվելու է. գործընթացն ամբողջությամբ կիրականացվի «Արմեդ» էլեկտրոնային համակարգի միջոցով:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պոլիկլինիկաների ղեկավարների հետ քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման, ճիշտ բաշխման և համակարգված աշխատանքի հարցերը»,- ասված է հայտարարությունում: