«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնդաիր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանության տարբեր ներկայացուցիչներ,
Անտեղի մի վատնեք ձեր ժամանակը մեր թիմակիցների վրա ազդելուն, զբաղվեք մեր երկրի համար մի արժեքավոր բան անելով, անկախ նրանից, որ դա ձեզ խորթ է։
Ինչևէ, զարգացումները ցույց են տալիս, որ մոռացել եք` իշխանությունը ժամանակավոր է, ու թավիշի վրա հույս չդնեք։
Բարեկամաբար զգուշացնում եմ»։