Նախատեսվում է, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձիք գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխանը 7 օրը մեկ պարբերականությամբ․ այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեր կողմից հրամանի փոփոխության նախագիծը շրջանառվելու է այսօր, մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի մեկից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14 օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Նա նաև նշեց, որ հնարավոր է թատրոններ, ռեստորաններ կամ այլ փակ տարածքներ այցելելիս անձը պետք է պարտադիր պատվաստված լինի: