Արման Թաթոյանը հրապարակել է 1 տարվա փաստահավաք աշխատանքների, բազմաթիվ սահմանային այցերի արդյունքները՝ ինտերակտիվ քարտեզի վրա

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է․

«1) Մեր 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների, բազմաթիվ սահմանային այցերի արդյունքներն անգլերենով ԻՆՏԵՐԱԿՏԻՎ՝ GOOGLE EARTH-ի ՔԱՐՏԵԶԻ վրա` https://earth.google.com/…/data…

Քարտեզի (Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի օրինակով) վրա ադրբեջանական տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով: Առկա նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:
2) Արտահերթ զեկույց ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար:

https://ombuds.am/…/3d47b12fdcf465be25e36e2efb73f146.pdf

Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ):
Երկուսն էլ վաղը նաև առանձին կուղարկվեն ՀՀ պետական մարմիններին և ՀԿ-ներին, միջազգային կառույցներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել