Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը կվերցնի պատգամավորական մանդատը: Այս մասին լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարություն տարածեց, որում նշել էր, որ չի վերցնի պատգամավորական մանդատը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ցուցակում հաջորդ թեկնածուն Ասպրամ Կրպեյանն է: