Թթվածին մատակարարող կայաններում ամեն օր վթարներ են լինում․ հասցնելու համար նոր կայանք է ձեռք բերվել

Թթվածնի կարիք ունեցողների թիվն ավելանում է, Ֆիզիկայի ինստիտուտն ավելացնում է ծանրաբեռնվածությունը: Այս մասին նոյեմբերի 3-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանը։

Նա նշեց, որ նախորդ տարի, կորոնավիրուսի հիվանդացության ամենապիկ ժամանակ արդեն թթվածին մատակարարող կայաններում սկսվել են վթարներ գրանցվել՝ սկզբում 2 շաբաթը մեկ, հետո շաբաթը մեկ, հետո 4 օրը մեկ։

«Ներկայումս գրեթե նման օր չենք ունենում, որ կարող եք հստակ, լրիվ աշխատել՝ առանց խնդիրներ ունենալու։ Բարեբախտաբար՝ գիտակցելով այս խնդիրը, սփյուռքահայ բժիշկների հետ համագործակցելով Հայաստան բերեցինք նոր կայան, որն ամենաուժեղ կայաններից մեկն է, որ կարող էինք մենք վերցնել»,-ասաց Անի Ապրահամյանը՝ հավելելով, որ այն գործածվում է Եվրոպական երկրներում, Կանադայում, Չինաստանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել