Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր մայրաքաղաքում կատարած աշխատանքային շրջայցիս նպատակը մեկն էր՝ տեղում հետևել բնակարանաշինական աշխատանքների ընթացքին: Հանձնարարականս էր ոլորտի պատասխանատուներին գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի նախանշված ժամկետում՝ մինչև տարեվերջ, Ստեփանակերտում շահագործման հանձնվի 300 նոր բնակարան»: