«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ռուսաստանի դեսպանին

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտնում է․

«Նոյեմբերի 2-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հանդիպման ընթացքում պատգամավորները քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գործունեության կարևորությունը, Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձը, Հայաստանի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև ներքաղաքական կարևոր հարցեր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել