Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է COVID-19-ի
- 1232 նոր դեպք,
- 10 281 թեստավորում,
- 1591 առողջացած,
- 62 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է:
Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում: