Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․
«Մի ձեռքում նռնակը, մյուսում՝ երեխան… այսպես է տիկին Լիռան Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մնացել Ստեփանակերտում, բայց չի հեռացել:
Պատերազմի բոլոր սարսափների միջով է անցել Ավագումյանների ընտանիքը։Տասնամյակներ անց, հայրենիքից հեռու մեծ հաջողությունների հասնելով, չեն մոռացել դժվար օրերը, պարբերաբար գալիս, Հայաստանում և Արցախում խոշոր նվիրատվություններ են անում հայրենիքի նվիրյալներին»: