Հայտնի է Գյումրու համայնքապետի ընտրության օրը

Գյումրու համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Ի գիտություն Գյումրի համայնքի նորընտիր ավագանու անդամներին և համայնքի բնակիչներին.

Սույն թվականի նոյեմբերի 1-ին, ժամը՝ 11:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ) կայանալու է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:

Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հեռաձայնելով 2-22-03 հեռախոսահամարով:

Օրակարգ

1. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ,
2. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ,
3.ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ,
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ,
5.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ,
6. ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՕՐՎԱ ՍԱՀՄԱՆՈՒՄ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել