ԱՀԿ-ն երկու ամսվա ընթացքում առաջին անգամ հայտարարեց Covid-19-ից մահացության աճի մասին

Կորոնավիրուսով վարակման և COVID-19-ից մահացությունների դեպքերն աշխարհում աճում են վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա պարզաբանել է, որ չնայած Եվրոպայի սահմաններից դուրս վարակվածների թվի նվազմանը, մայրցամաքում դեպքերի աճը ստվերել է այդ թվերը։

«Սա ևս մեկ հիշեցում է, որ COVID-19-ի համաճարակը հեռու է ավարտվելուց», – ասվում է ԱՀԿ կայքում։

Վարակի տարածման պատճառների թվում նա անվանել է անհավասարությունը տարբեր երկրների և տարածաշրջանների՝ համաճարակի դեմ պայքարի գործիքների՝ թեստերի և պատվաստումների հասանելիության հարցում։

ԱՀԿ-ի տվյալներով՝ համաճարակի սկզբից աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 244 միլիոն դեպք և ավելի քան 4,95 միլիոն մահ: Ամենադժվար իրավիճակը ձևավորվում է ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում։ Պատվաստումը մնում է պաշտպանության ամենաանվտանգ ձևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել