Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարաձգելու հարցը

Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարաձգելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բուհերն անցել են օնլայն դասերի ռեժիմին։ Սա, իհարկե, օգնելու է, որպեսզի ընդհանուր շարժի պակասեցման պայմաններում ունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք», – ասաց նախարարը՝ հավելելով, որ երկու շաբաթ հետո թվերի որոշակի մեղմում կարձանագրվի:

Դպրոցները ներկայումս գտնվում են երկշաբաթյա արձակուրդում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել