«Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը, որն ավելի հայտնի է որպես Մհեր Արմենիա, հայտարարել էր համազգային շարժման մեկնարկի մասին։ Կուսակցության 3 անդամ Շուռնուխ գյուղից ոտքով պետք է գային Հանրապետության հրապարակ։
Քիչ առաջ վերջինս ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց․
«Մենք ոտքով հասանք ճանապարհի այն հատվածին, որտեղ գրված է Սիսիան, այնտեղից մեքենայով եկանք մեր գրասենյակ, ուզում էի, որ մենք ափոփենք այսօրվա օրը։ Ասեմ, որ առաջին օրն էր քայլելու, շատ դժվար էր, դե, մենք չունենք քայլելու փորձը, այդքան քայլելն անհնարին է, դժվար է, միշտ մեքենաներով ենք եղել, հիմա՝ ոտքով։ Բայց մենք շատ ուրախ ենք, որ քայլում ենք, մաքուր օդ ենք շնչում, լավ եղանակ է, հիանում ենք սյունյաց բնությունով»։
Մանրամասները՝ տեսանյութում։