Երևանի պետական համալսարանը հոկտեմբերի 26-ից անցնում է հեռավար ուսուցման:
Իրավաբան.net-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը նշեց, որ մինչև նախարարի առաջարկով սահմանված ժամկետները՝ մինչև նոյեմբերի 15-ը, համալսարանում դասերը կկազմակերպվեն հեռավար:
«Նշեմ, որ այս պահի դրությամբ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 60 տոկոսը պատվաստվել է կորնավարակի դեմ»,-ասաց նա: