Կիրականացվի մասնագիտական և մեթոդական աջակցություն և խորհրդատվություն՝ 2020-2021 ուստարում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված առավել հաճախ կրկնվող խախտումների վերաբերյալ

Կրթության տեսչական մարմնից հայտնում են․

«Հոկտեմբերի 29-ին, ժամը 14:30-ին ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության կողմից կիրականացվի մասնագիտական և մեթոդական աջակցություն և խորհրդատվություն՝ 2020-2021 ուսումնական տարում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված առավել հաճախ կրկնվող խախտումների, ինչպես նաև ՀՀ կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի վերաբերյալ:

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող այն ուսումնական հաստատությունների տնօրենները (ռեկտորները), կրթական ծրագրի ղեկավարները և վարչական այլ աշխատակիցները (անկախ կազմակերպաիրավական ձևից), ովքեր ցանկանում են միանալ հանդիպմանը կարող են իրենց կոնտակտային տվյալները`

  • ուսումնական հաստատության անվանում
  • տնօրենի անուն, ազգանուն
  • էլեկտրոնային հասցե
  • հեռախոսահամար։

Կոնտակտային տվյալները ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին`

Մասնակցության ցանկության վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 26-ը` ժամը 18:00-ն, որից հետո Ձեզ կուղարկվեն անհրաժեշտ մուտքային տվյալները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել