Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 184-րդ հոդվածը սահմանում է, թե ինչպիսի պատիժ է սահմանված պետական պարգևների նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու դեպքում։
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները կրելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում 10-20 հազար դրամի չափով։
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում 30-50 հազար դրամի չափով։
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ պատրաստելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում 50-70 հազար դրամի չափով։
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ կրելը` առաջացնում է տուգանքի նշանակում 10-20 հազար դրամի չափով։
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում 30-50 հազար դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ պատրաստելը` առաջացնում է տուգանքի նշանակում 50-70 հազար դրամի չափով։