Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց «Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ, Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Միանշանակ չի վերցնելու պատգամավորական մանդատը»,- նշեց Իրինա Յոլյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դրել մանդատը։ Ցուցակում նրան հաջորդում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երեք ամսից ավելի կալանավորված է։
Նշենք նաև, որ Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը հոկտեմբերի 17-ին մասնակցել էր Գորիսի ավագանու ընտրություններին և հաղթանակ տարել։